ԱՄՆ-ից ստացած պարեկանավերը արդեն Վրաստանի ծովափնյա պահակախմբում են

Հոկտեմբերի 18-ին պաշտոնապես Վրաստանի ծովափնյա պահակախմբի շարքերն են համալրել Միացյալ Նահանգներից փոխանցված Island տիպի պարեկանավերը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Միացյալ Նահանգները իր հաշվին պատրաստել է նաև նավերի անձնակազմին։ Վրաստանի ծովափնյա պահակախումբը ներքին գործերի նախարարության ղեկավարության տակ է։

1991 թվականի արտադրության WPB 1340 Jefferson Island-ը  WPB 1345 Staten Island-ը 2016-ին դուրս էին բերվել ԱՄՆ ծովափնյա պահակախմբի կազմից և հանձնվել Վրաստանին։

Նավերը Վրաստանին են փոխանցվել 2016-ի հուլիսին ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված պաշտպանական համագործակցության հուշագրով:

Նավերի ջրածավալը 168 տոննա է, զարգացնում են մինչև 29,5 հանգույց առավելագույն արագություն: Սպառազինված են  М242 Bushmaster 25 մմ տրամաչափի ավտոմատ թնդանոթով և 2 միավոր М2 Browning խոշոր տրամաչափի գնդացիրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *