Ադրբեջանում նկատվել է ամերիկյան «նոր» ուղղաթիռ

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներից մեկում երևում է ամերիկյան «Բոինգ» ընկերության արտադրության MH-6 թեթև ուղղաթիռ, ինչի առկայության մասին նախկինում հայտնի չէր:

Ադրբեջանի անկախության օրվա առթիվ զորամասերում, այդ թվում՝ ՌՕՈւ զորամասերում անկացվել են միջոցառումներ: Այդ թեմայով լուսանկարներից մեկում երևացել են անգարում կայանված Bell-412 և MH-6 ուղղաթիռներ:

Ձախից՝ Bell-412, աջից՝ MH-6

Ձախից՝ Bell-412, աջից՝ MH-6

MH-6-ը թեթև ուղղաթիռ է: ԱՄՆ բանակում այն օգտագործվում է հատուկ նշանակության գործողությունների համար: Կարող է տեղափոխել մինչև 6 հոգի: Սպառազինությունում սովորաբար ունենում է գնդացիր:

Այս ուղղաթիռը կարող է կրել նաև հրթիռներ, այդ մոդիֆիկացիան կոչվում է AH-6: Դատելով նկարից՝ Ադրբեջանում առանց հրթիռների MH-6 տարբերակն է, թեև չենք կարող բացառել, որ ստացել են նաև հրթիռներով տարբերակը:

MH-6 ուղղաթիռը տեղափոխում է հատուկջոկատայինների

MH-6 ուղղաթիռը տեղափոխում է հատուկջոկատայինների

Ինչ վերաբերում է Bell-412-ին, ապա Ադրբեջանի ԶՈւ-ում դրանց առակայության մասին հայտնի դարձավ այս տարվա հունիսին՝ Բաքվի զորահանդեսի փորձերից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *