Զաքիր Հասանովը Չեխիայում այցելել է ռազմարդյունաբերական ցուցահանդես

Աշխատանքային այցով Չեխիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, այցելել է Պրահայում անցկացվող «Ապագա ուժեր-2018» միջազգային ցուցահանդեսին և շրջել է տաղավարներով։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Հրապարակված նկարներից երևում է, որ Հասանովը այցելել է չեխական «Lom Praha» ընկերության տաղավար, ինչպես նաև գերմանական Rheinmetall, բրիտանական BAE systems և չեխ-սլովական LIAZ ավտոշինական ընկերության տաղավարներ։

Զաքիր Հասանովը Չեխիայում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին չեխական Lom Praha ընկերության տաղավարում

Զաքիր Հասանովը Չեխիայում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին չեխական Lom Praha ընկերության տաղավարում

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը եղել էր երեկ՝ հոկտեմբերի 17-ին, որին, ի թիվս այլ երկրների ներկայացուցիչների, մասնակցել է նաև Զաքիր Հասանովը։

«Ապագա ուժեր-2018» ցուցահանդեսի բացմանը Պրահայում

«Ապագա ուժեր-2018» ցուցահանդեսի բացմանը Պրահայում

Աղբյուրը հայտնում է, որ Հասանովը այցի ընթացքում հանդիպել է տարբեր ընկերությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ։

«Ապագա ուժեր-2018» ցուցահանդեսը անցկացվում է հոկտեմբերի 17–19-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Ցուցահանդեսին բացի չեխական ընկերություններից մասնակցում է նաև 60 երկրի ավելի քան 1200 ընկերություն։

Զաքիր Հասանովը Չեխիայում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին գերմանական Rheinmetall ընկերության տաղավարում

Զաքիր Հասանովը Չեխիայում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին գերմանական Rheinmetall ընկերության տաղավարում

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով Չեխիա է մեկնել հոկտեմբերի 17-ին, որտեղ հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մեթնարի հետ։ Նախարարները քննարկել են Ադրբեջան–Չեխիա ռազմական համագործակցության ընդլայնման նախադրյալները։

Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մենթարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը

Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մենթարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *