Ղրղզստանում անցկացվող «Փոխգործակցություն-2018» ՀԱՊԿ զորավարժությանը «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հիմնական ճամբարը և ղեկավարման կետը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Զորավարժությունն անցկացվել է հոկտեմբերի 10-ից 13-ը: Մասնակցել է մոտ 2 հազար զինծառայող ՀԱՊԿ անդամ վեց երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Ներգրավվել է ավելի քան 250 միավոր զինտեխնիկա։
«Փոխգործակցություն–2018-ը» թվով 10-րդն է։ Հայաստանի տարածքում զորավարժությունն անցկացվել է երկու անգամ՝ 2012-ին և 2017-ին։
«Իսկանդեր-Մ» համալիրի բրիգադային կոմպլեկտի մեջ մտնում է 12 արձակման կայան, 12 տեղափոխման-լիցքավորման մեքենա, ինչպես նաև կառավարման, սպասարկման համար նախատեսված 27 այլ մեքենա:
Ավելացնենք, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որի սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը, ապա Հայաստանի սպառազինության մեջ մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակն է, որ նախատեսված է արտահանման համար:
Սակայն մամուլում կան չհաստատված տեղեկություններ, որ Ալժիրը նույնպես գնել է այս համալիրներից։
ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժության եզրափակիչ փուլն անցկացվեց ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում։ Վարժանքներն ուղեկցվեցին մարտական կրակով։
Gepostet von Razm.Info am Freitag, 13. Oktober 2017
Նանե Պետրոսյան