Թուրքիայի փոխնախագահը հաստատում է «Հյուրքուշ–Բ» ինքնաթիռների մատակարարման ժամկետը

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ  «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրության «Հյուրքուշ – Բ» ուսումնամարտական ինքնաթիռները Թուրքիայի ռազմաօդային ուժերին կմատակարարվեն արդեն նոյեմբերի առաջին կեսին։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Anadolu» գործակալությունը։

Հիշեցնենք, որ ինքնաթիռների նոյեմբերին մատակարելու մասին հայտնի էր դարձել դեռևս սեպտեմբերի 26-ին, երբ այն ներկայացվել էր Ստամբուլի օդանավակայանում կայացած TEKNOFEST ցուցահանդեսի ավիաշոուին։

Նշենք, որ այս ինքնաթիռները արտադրվում են թուրքական տեղական TAI ընկերության կողմից։ Ընկերությունը մինչ այս արտադրել է նաև ինքնաթիռի «Հյուրքուշ – Ա» տարբերակը։

Թուրքական արտադրության «Հյուրքուշ –Բ» ինքնաթիռը

Թուրքական արտադրության «Հյուրքուշ –Բ» ինքնաթիռը

Թուրքական ընկերությունը 2017թ․ օգոստոսին ներկայացրեց նաև այս ինքնաթիռների կործանիչ տարբերակը՝ «Հյուրջեթը» (Hürjet), որի առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2022թ․, իսկ մատակարարումը Թուրքիայի ՌՕՈՒ–ին՝ 2025թ․։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *