Ռուսաստանում վթարվել է ՄիԳ-29 կործանիչ

Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի շրջանում վթարվել է ՄիԳ-29 կործանիչ: Այն ընկել է անտառում, իսկ օդաչուները հասցրել կատապուլտի միջոցով փրկվել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ուժային կառույցներից իր աղբյուրին:

Նշվում է, որ վթարված կործանիչը իրականացնում էր ուսումնամարզական թռիչքներ: Այն փորձնական տարբերակ էր և շահագործման դեռ չէր հանձնվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *