Ադրբեջանում անկացվել են հրթիռահրետանային ստորաբաժանումների վարժանքներ, որոնց ներգրավվել են միջին հեռահարության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինքնագնաց և քարշակվող հրետանի: Այս մասին, հոկտեմբերի 4-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ըստ հրապարակված լուսանկարների և տեսանյութի վարժանքներին ներգրավվել են «Դանա» ինքնագնաց հրետանի, RM-70, «Գռադ», «Գռադ-Լար» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Գիացինտ-Բ» քարշակվող հրետանի: