ՀՀ ԶՈւ թիկունքի պետ է նշանակվել գնդապետ Մարգարյանը

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ։ Գնդապետը նախկինում եղել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի զինկոմիսար, իսկ 1995-96 թվականներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար։ «Մարտական խաչ» շքանշանակիր է։

Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին, նախագահի հրամանագրով և վարչապետի առաջարկությամբ գեներալ–մայոր Նորայր Յոլչյանը ազատվել էր այս պաշտոնից։

Գնդապետի կյանքի որոշ դրվագների կարող եք ծանոթանալ տեսանյութում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *