ՊԲ արևելյան ուղղությամբ բոլոր դիրքերը մշտական ջուր ունեն

ՊԲ արևելյան ուղղությամբ պաշտպանական շրջանի բոլոր մարտական դիրքերն ու հենակետերը ապահովվել են մշտական ջրով՝ ի շնորհիվ ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի, Արցախի կառավարության ու ՊԲ հրամանատարության համագործակցության:

Այս մասին հայտում է ՊԲ կայքը։

Ավելի վաղ՝ այս տարվա հուլիսին, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան հայտնել էր, որ ՊԲ սահմանի ողջ երկայնքով աշխատանքներ են տարվում մշտական ջուր ունենալու համար, սակայն այս պահին էլ առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի, նաև լողանալու։ Առաջնագիծ տարվում է սահմանված նորմից կրկնակի ջուր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *