[Լրացված] Սեպտեմբերի 26-ին մահացել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Սեպտեմբերի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, զորամասերից մեկի  մարտական դիրքում, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով [Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը] հարուցվել է քրեական գործ, կատարվում է  նախաքննություն:

[Լրացում] Բակո Սահակյանի հրամանագրով՝ ՊԲ զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *