Թուրքական TAI ընկերությունը կհամագործակցի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հետ

Սեպտեմբերի 25-ին՝ Բաքվում՝ ADEX-2018 միջազգային տեխնիկական ցուցահանդեսի ժամանակ, Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (TAI) և Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կնքել են համագործակցության պայմանագիր։Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը։

Նշենք, որ TAI ընկերությունը, ըստ հեղինակավոր Defense News մասնագիտացված կայքի,  աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 64-րդն է։ Այս ընկերությունն է հավաքում թուրքական Atak հարվածային ուղղաթիռները։

Պայմանագրով նախատեսվում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ծրագրերով փորձի փոխանակում պաշտպանության և ավիացիայի ոլորտում։

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը կհամագործակցի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հետ

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը կհամագործակցի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հետ

Թուրքական TAI ընկերության կադրերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Մուսթաֆա Աքքուրթը նշել է, որ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ակադամիական ծրագրերով, այլ ընգրկելու է նաև գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգ․

Նախատեսվում է գիտելիքի և փորձի փոխանակում։ Նպատակ ունենք մեր ընկերության զարգացմանը նպաստող գիտելիքները, այդ թվում՝ հիմնական գիտություններից, արտահանել Թուրքիա, մեր ձևաչափը, արտադրությունը, որակը և սերտիֆիկացիան էլ Ադրբեջան մտցնել։ Այս հաստատության միջնորդությամբ համագործակություն ենք սկսել Ադրբեջանի տարբեր համալսարանների հետ»,- ասել է Մուսթաֆա Աքքուրթը։

Հիշեցնենք, որ Բաքվում ADEX-2018 միջազգային տեխնիկական ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 25-ին։ Թուրքիայից ցուցադրությանը մասնակցում է 41 ընկերություն: Թուրքական Roketsan ընկերությունը իր տաղավարում ներկայացրել է նաև ինքնաթիռից արձակվող SOM թևավոր հրթիռը, որը Ադրբեջանը առաջին անգամ ցուցադրել էր այս տարվա հուլիսին Բաքվում անկացված զորավարժության ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *