Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել նաև հոկտեմբերին

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։

Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ կայքը։

Նշվում է, որ երկու երկրների նախարարները առանձնազրույց են ունեցել Արցախյան հարցի և տարածաշրջանային խաղաղության շուրջ։ Նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

Աջից երկրորդը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և նրանից ձախ՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Աջից երկրորդը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և նրանից ձախ՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ էլ նախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ զրույցը տևել է ավելի քանի երեք ժամ և պայմանավորվածություն է եղել հանդիպել նաև հոկտեմբերին։

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո երկու երկրների նախարարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում, հուլիսի 11-ին։ Հանդիպումը ուներ ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *