«Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրության «Հյուրքուշ-Բ» ուսումնամարտական ինքնաթիռները Թուրքիայի զինված ուժեր կմատակարարվեն այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah թերթը։
Նշվում է, որ տեղական արտադրության «Հյուրքուշ – Բ»-ն սեպտեմբերի 23-ին ներկայացվել է Ստամբուլի նոր բացվող օդանավակայանում TEKNOFEST ավիացիոն և տեխնոլոգիական 3-օրյա ցուցահանդեսի ընթացքում կայացած ավիաշոուին։

Թուրքական «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ
Առաջին ինքնաթիռի մատակարարումից հետո ռազմաօդային ուժերի օդաչուները փորձարկելու են այն և գնահատեն։ Ինքնաթիռների մատակարարումը կիրագործվի սիստեմատիկ, և բոլոր 15 ինքնաթիռները ռազմաօդային ուժերին կմատակարարվեն 2019թ․ առաջին կեսին։
Նշենք, որ ընկերությունը «Հյուրքուշ-Բ»-ի փորձարկումները սկսել էր այս տարվա հունվարին։ Մինչ այս նույն թուրքական ընկերությունն արտադրում էր ինքնաթիռների «Հյուրքուշ Ա» տարբերակը: Ինքնաթիռի «Բ» տարբերակը ավելի թեթև է շուրջ 10 կգ-ով, շարժվում է ավելի մեծ արագությամբ:
Հավելենք նաև, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) ու ՌՕՈՒ հրամանատարության և թուրքական ավիաշինական TAI ընկերության միջև այս տարվա հուլիսի 2-ին կնքվեց պայամանագիր, որով ընկերությունը պետք է սկսի «Հյուրքուշ» ինքնաթիռի կործանիչ տարբերակ HÜRJET («Հյուրջեթ»)-ի արտադրությունը։