Ադրբեջանում արտադրվում է դիպուկահար նոր հրացան՝ հատուկջոկատայինների համար․ Trend

Սեպտեմբերի 25-ին Բաքվում անցկացվող ADEX-2018 միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին ներկայացվել են հատուկջոկատայինների համար նախատեսված նոր տեսակի դիպուկահար հրացանները։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ հրացանը կշռում է 11կգ, իսկ հեռահարությունը 1500 մետր։ Սակայն պետք է նշել նաև, որ Army recognition հաղորդման մեջ էլ հրացանը ներկայացնելիս նշվում է 2000 մետր հեռահարության մասին։ Այն դեռևս անուն չունի։

Նոր տեսակի դիպուկահար հրացանը ADEX-2018 ցուցահանդեսին։ Լուսանկարը ադրբեջանական Trend լրատվական գործակալությունից

Նոր տեսակի դիպուկահար հրացանը ADEX-2018 ցուցահանդեսին։ Լուսանկարը ադրբեջանական Trend լրատվական գործակալությունից

Նշվում է, որ նոր զինատեսակի արտադրությունը արդեն սկսվել է, և մոտակա ժամանակներում այն կփորձարկվի և կհանձնվի Ադրբեջանի զինված ուժերին։

Հիշեցնենք, որ ADEX-2018 ռազմական ցուցահանդեսի բացումը եղել է այսօր՝ սեպտեմբերի 25-ին Բաքվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *