Մենք հեղաշրջում չենք ուզում, այլ արդյունք. Վոլոդյա Ավետիսյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատամարտիկների խորհուրդը հունիսի 16-ին դարձյալ կազմակերպել էր հավաք։
Ռազմինֆոյի հետ զրույցում խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ այս հավաքը ոգևորող և համախմբող նշանակություն ուներ։

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյան

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյան

«Այս անգամ մեզ միացել էին նաև Գորիսից, Վարդենիսից, Նոյեմբերյանից, Գյումրիից»- ասաց Ավետիսյանը։
Այն հարցին, թե ինչ փուլում են կառավարության հետ քննարկումները, Ավետիսյանը նշեց, որ իրենց իրավաբանը աշխատում է այդ ուղղությամբ։ Ազատամարտիկները պահանջում են պետական որոշում ազատամարտիկների վերաբերյալ։ Ըստ Վոլոդյա Ավետիսյանի՝ ազատամարտիկներին ուզում են Երկրապահ ջոկատում ներառել, այսինքն՝  երկրապահի կարգավիճակ տալ։

«25, 18 տարեկանն էլ է այսօր երկրապահ, իսկ մենք պատերազմի մասնակցի կարգավիճակ ենք ուզում։ Մենք հեղաշրջում չենք ուզում, այլ մեր արածի արդյունքը»-պարզաբանում է պահեստազորի գնդապետը։
Ըստ նախնական տվյալների՝ Ազատամարտիկների խորհուրդը կհանդիպի վարչապետի հետ մինչև հուլիսի 10-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *