Վարժանքների սցենարով՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը «գրոհով» բարելավել է առաջնագիծը

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսը գումարտակային զորավարժություն է անցկացրել, որի ընթացքում հրետանիով և զրահատեխնիկայով ուժեղացված գումարտակը «գրոհով գրավել է» բարձրունքներ, բարելավել առաջնագիծը, որից հետո անցել է պաշտպանության։ Վարժանքները եղել են մարտական կրակով։Այս մասին հայտնի է դառնում ՊՆ «Զինուժ» հեռուստանախագծի սեպտեմբերի 22-ի թողարկումից։

Ըստ ՍՑԵՆԱՐԻ՝ գրոհային ստորաբաժաումները անցել են հարձակման, խոշոր տրամաչափի գնդացիրները ճշնել են հակառակորդին, կրակային աջակցության ներքո գրոհայինները լեռան ստորոտից շարժվել են պայմանական հակառակորդի պաշտպանական դիրքեր․ տեղեկացրել է զորամիավորման հրամանատարը։

Զորամասի հրամանատարի տեղակալի խոսքով՝ հայկական կողմը փորձել է երկրորդ շարակազմի ստորաբաժանումները մոտեցնել առաջին շարակազմին, որն ընթացքում կորուստներ է ունեցել, ուժեղացնել այն երկրորդ շարակազմի հաշվին և շարունակել հարձակումը։

Իսկ առանձին ցուցադրական պարապմունքներին ժամանակ, ինչպես նշել է զորամիավորման ՀՕՊ պետը, կրակային խնդիր է կատարվել,ԶՈւ-23 ԶՀՀ -ով կարճ կրակահերթերով խոցվել են օդային նշանակետներ՝ հիմնականում ցածրաթռիչք անօդաչուներ, գործողությանը ներգրավվել է նաև հրաձգային հաշվարկ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *