Սեպտեմբերի 21-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, կազմակերպության անունից կոչ է արել դադարեցնել գնդակոծությունը։
Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՀԱՊԿ պաշտոնական կայքում։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․
Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։
Համոզված ենք, որ ռազմական հռետորաբանությունը տանում է նոր լարվածության և վնասում ՄԻՆՍԿ-ի խմբի աշխատանքներին։
Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր դեսպանի տրամադրած տեղեկությունը, որը ներկայացվել է սույն թվականի սեպտեմբերի 21-ին Մշտական խորհրդի նիստին, ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի հանրապետության անվտանգության սպառնալիքի աճը թույլ չտալու նպատակով կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը։