Ահաբեկչություն Իրանում. կան զոհեր և վիրավորներ

Սեպտեմբերի 22-ին ահաբեկչություն է եղել Իրանի Ահվազ քաղաքում՝ զորահանդեսի ժամանակ: Ահաբեկիչները կրակահերթ են բացել զորահանդեսով անցնող զինվորների և հավաքված ժողովրդի վրա:

Ինչպես հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, զոհերի թիվը հասնում է 24-ի, որոնց թվում կան կանայք և երեխաներ: Վիրավորվել է ավելի քան 53 հոգի:

Ահաբեկչություն Իրանում. նկարը Irna.ir-ից

Ահաբեկչություն Իրանում. նկարը Irna.ir-ից

Միջադեպի առիթով հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Ջավադ Զաարիֆը: Ըստ հայտարարության՝ պատասխանատվությունը դրվում է «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորների և ԱՄՆ-ից նրանց տերերի վրա․․․»:

Որպես ահաբեկչության կազմակերպիչ է նշվում Իրանի Խուզեսթանի անջատողական «Ալ-Ախվազ» խմբավորումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *