«Շանթ-2018» զորավարժություն. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 11

Սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություը։ Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ վարչապետը, շտաբի պետն է աշխատակազմի ղեկավարը։

Տեղի ունեցող իրադարձությունները պայմանական են՝ զորավարժության շրջանակներում:


19:30

Զորավարժության շրջանակներում ՀՀ վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետև լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

17:18

Ժամը 16։00-ին խոստացված ասուլիսը սկսվում է 17։18-ին։ Բալայանը ներկայացնում է իրադրությունը, որը իր խոսքով ըստ նախատեսված սցենարի զարգանում է, շեղումներ չկան։ Փոխգործակցություն կա զինված ուժերի և այլ զորքերի միջև։ Փորձում են նախապատրաստել այլ զորքերի ներգրավվումը պաշտպանությունը։ Թուրքիայի սահմանից փախստականների խումբ է ներխուժել, որոնց մեջ կան ահաբեկիչներ, այս պահին որոնողական աշխատանքներ են արվում։

Մի ժամվա մեջ կկայանա ԱԽ նիստը, որտեղ ուժային կառույցների ղեկավարները կզեկուցեն՝ պատերազմ հայտարարելու և ռազմական դրություն մտցնելու հայցի նպատակահարմարությունը։ Դիվանագիտական խողովականերով կա ինֆորմացիա, որ ապակայունցանող դեպքեր են եղել ՀԱՊԿ այլ երկրների տարածքում։ ՀԱՊԿ անդամ պետություններից ակնկալվող որոշակի օգնությունը կարող է դանդաղել կամ շեղվել։ Քննարկվում է առանց այլ օգնության Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու հարցը։  Ունենք Հայաստանի նկատմամբ ոչ դրական տրամադրված  պետությունների ռազմաքաղաքական ղեկավարների հայտարարություններ, ՀՀ-ն փորձում է արտասահմանյան գործընկերների ուշադրությունը հրավիրել դրա վրա։  Բոլոր ճակատներում, որտեղ  հակառակորդի հետ սահման կա, գործողություններ են կատարվում․ և Արցախյան, և հայաստանյան հատվածում, այդ թվում նաև Նախիջևանում։


14։18

Մեկնարկում է ՊՆ, ԱԳՆ, ԱԻՆ մամուլի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը։

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ժամը 14։00-ի դրությամբ․Տարածաշրջանում աշխահաքաղաքական իրավիճակի պայմանական փոփոխության հետևանքով սահմանին հակառակորդը ցուցաբերել է ակտիվություն, կան երկուստեք զոհեր, կուրուստներ։ Հանրապետության տարածքով տեխնածին և բնածին խնդիրներ են առաջանում։ Կա վտանգ,  փախստականների ներհոսքի, չի բացառվում նաև նրանց հետ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգ։ Իրավիճակը զեկուցվել է ՀՀ վարչապետին, ստացվել են հանձնարարականներ։

Տիգրան Բալայանը ներկայացնում է, որ ԱԳՆ շտաբը գործում է 8 անց կեսից՝ Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ։ Մշակվում են հայտարարություններ, կապ է հաստատվում միջազգային կառույցների, դեսպանների հետ։ Վաշինգթոնում ՀՀ դեսպանը կանչվել է աշխատանքի, տեղեկացվել է սրման մասին։ Դեսպաններ են կանչվել տեղեկացվելու սրացումների և հնարավոր զարգացումների, ՀԱՊԿ  գործընկերները ներկայացվել են իրավիճակի մասին։ Հաշվի առնելով, որ իրականում Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը, մշակվել է փաստաթուղթ, նրան փոխանցվելու է փաստաթուղթ՝ ակնկալելով քաղաքական աջակցություն։

ԱԻՆ ներկայացուցիչ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ Քաղավիացիայի կարգավարական կետից տեղեկություն է ստացվել, որ Զվարթնոցում ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք։ Ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ։

12․26-ից Արմավիրից հայտնել են, որ պայմանական հրդեհ է բռնկվել Նորակերտ գյուղի գազաբաշխիչ կայանում։


14:05

Հայտնում են, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Աշխատակազմի ղեկավար կազմն իրազեկվել է զորավարժության շրջանակներում համապատասխան պլանով նախատեսված իրականացման ենթակա գործողությունների մասին: Ձեւավորվել են անհրաժեշտ աշխատանքային խմբերը, նշանակվել են դրանց ղեկավարներն ու սահմանվել են հատուկ գործառույթները:

Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է միջազգային գործընկեր խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին տրամադրելու նպատակով արդիականացնել Արցախյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվական փաթեթը, որը կբովանդակի հայկական կողմերի հստակ դիրքորոշումը եւ հիմնավորումը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացությունը որպես պետական քաղաքականություն ներկայացնող փաստերը:

Կապ հաստատել Հետազոտական եւ տեղեկատվական միջխորհրդարանական կենտրոնի (Inter-Parliamentary Research and Information Network) հետ: Գործընկերներին տեղեկացնել զարգացող գործընթացների հետ կապված տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության մասին:


13։10

Հայտարարվում է, որ ՊՆ տեղեկատվական կենտրոնի ասուսիլիսների սրահում ժամը 14։00-ին նախատեսված է ասուլիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *