Դանակահարել են Ադրբեջանի ՊՍԾ զինծառայողի

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանում մի քաղաքացիական անձ դանակահարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ զորքերի (ՊՍԾ) զինծառայող, Ջալիլաբադի շրջանի բնակիչ, 1997թ․ ծնված Իսքանդերով Ջեյհուն Իսա օղլուին (İsgəndərov Ceyhun İsa oğlu)։ 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՍԾ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ կեսօրի ժամը 15։00-ի սահմաններում Աղդամի բնակիչ, 1986թ․ ծնված Հուսեյնով Ջամալ Սալեհ օղլուն (Hüseynov Camal Saleh oğlu) իբրև ծնողներից ուղարկածը տալու նպատակով հանդիպել է Իսքանդերովին և երեք անգամ դանակով հարվածել՝ որովայնի և կրծքավանդակի հատվածում։

Զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը այժմ ծանր է։ Զինծառայողին հիվանդանոցում այցելել է նաև ՊՍԾ պետ գեներալ–գնդապետ Էլչին Գուլիևը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *