Թաքցրած մարտական կորուստ Ադրբեջանի բանակում՝ 2018-ի հուլիսից

2018-ի հուլիսի 22-ին Բեյլագանի ուղղությամբ (շփման գծի Մարտունիի ուղղություն) հայակական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն (Şabanov Fərid Akif oğlu):

Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցցանցերից: Կորստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչինչ չի հայտնել: Շաբանով Ֆարիդին հուղարկավորել են պատվո պահակախմբի ուղեկցությամբ, այնպես, ինչպես ընդունված է մարտական կորուստների դեպքում:

Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն (Şabanov Fərid Akif oğlu)

Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն (Şabanov Fərid Akif oğlu)

Ըստ բաց աղբյուրների լրացուցիչ ուսումնասիրության՝ կարող ենք ասել, որ սպանվածը ամենայն հավանականությամբ Ադրբեջանի ԶՈւ 181-րդ մոտոհրաձգային բրիգադի (Ֆիզուլի -Մարտունի հատված) հետախուզական վաշտի զինծառայող էր:

Նշենք, որ 2017-ի փետրվարի 25-ին հենց այս բրիգադի հետախուզական ստորաբաժանումն էր կատարել դիվերսիայի փորձ, ինչի արդյունքում սպանվել էր զորամասի հետախուզության պետ, մայոր Ագշին Աբդուլլաևը և նրա հետ միասին առնվազն 4 զինծառայող:


Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 26 զինծառայողի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *