Ուկրաինան կարդիականացնի Թուրքիայի ժանդարմերիայի ՄԻ-17 ուղղաթիռները

Սեպտեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինան շահել է 40 մլն դոլարի տենդեր, որով պատրաստվում է վերանորոգել և արդիականացնել Թուրքիայի ժանդարմերիայի ՄԻ-17 ուղղաթիռները։ 

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը․

Ավակովը նշել է, որ ծրագրի շրջանակներում կարդիականացվի թվով 17 ուղղաթիռ։ Դրանք արդիականացվելու են Ուկրաինայի Կոնոտոպ քաղաքի գործարաններից մեկի և տեղական «Մոտոր–Սիչ» ընկերության կողմից։

Մինչ Ավակովի հայտարարութունն էլ Ուկրաիների ՆԳ նախարարության պաշտոնական կայքը ներկայացրել էր Ավակովի և Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի սեպտեմբերի 4-ի հանդիպման և համագործակցության համաձայնագրի մանրամասները։

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը և Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը և Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն

Հանդիպման ժամանակ ևս Ավակովը հայտարարել էր ուղղաթիռների արդիականացման և Ուկրաինա–Թուրքիա ռազմական համագործակցության մասին․

«Կա համաձայնություն սահմանապահների, գվարդիայի, ոստիկանության և փրկարարների համագործակցության մասին։ Ինչպես նաև, ես շնորհակալ եմ ռազմական ոլորտի համագործակցության համար։ Հիմա մենք իրականացնում ենք ուղղաթիռների արդիականացման խոշոր ծրագիր։ Կլինի 18 ուղղաթիռ»,– նշել էր Ուկրաինայի ՆԳ նախարարը։

Թուրքիայի ՆԳ նախարարության թվիթերյան էջում ևս հայտարարվել էր հանդիպման մասին․

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *