ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչագան Ներսիսյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ: Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Այժմ ռազմական տեսուչը ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն է: Նախկինում պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ով մայիսի 8-ին ազատվել էր պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։