Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում, համաձայն 2018թ․ մարտական պատրաստության ծրագրի, հակաօդային պաշպտպանության ստորաբաժանումները անցկացրել են հատուկ մարտավարական վարժանքներ:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։
Աղբյուրը հայտնում է, որ վարժանքների ընթացքում Ս-300 «ֆավորիտ» զենիթա–հրթիռային համակարգերի դիվիզիոնները տարվել են դիրքային շրջաններ, որտեղ իրականացրել են նոր մեկնարկային դիրքերի փոփոխման, պաշտպանության և քողարկման առաջադրանքներ։

Սեպտեմբերի 3-ի վարժանքներից․ Ս–300 ՀՕՊ համակարգեր
Նշվում է, որ հրթիռային ստորաբաժանումները կատարել են նաև կարևոր օբյեկտները պայմանական թշնամու օդային հարձակումից պաշտպանելու առաջադրանքներ։

Սեպտեմբերի 3-ի վարժանքներից