Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռները և անձնակազմը մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների

Սեպտեմբերի 3-ին մեկնարկող Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ «ԹուրԱզ շահին» («ԹուրԱզ բազե») զորավարժությանը մասնակցելու նպատակով Թուրքիայի Քոնյա քաղաք են մեկնել Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռները և անձնակազմը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանական կողմից զորավարժությանը մասնակցելու է 2 միավոր ՄիԳ-29 կործանիչ և 3 միավոր Սու-25 գրոհիչ: Ադրբեջանի ՊՆ հրապարակման մեջ երևում է նաև Իլ-76 բեռնատար ինքնաթիռ:

Նշված է, որ զորավարժությունները տևելու են մինչև սեպտեմբերի 14-ը։

Նշենք, որ երկու երկրները նման ձևաչափով վարժանքներ անկացնում են 2014-ից՝ օգոստոս-սեպտեմբեր ամսիներին: Նախորդ տարի՝ սեպտեմբերին, ՌՕՈւ զորավարժությունն անկացվել էր Ադրբեջանի տարածքում, ինչի համար Թուրքիայից ժամանել էին F-16 կործանիչներ, C-130 Hercules և Casa CN-235 բեռնատար ինքնաթիռներ, Sikorski S-70 ուղղաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *