Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան այս տարի ընդունվել է 75 աշակերտ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի ընդունվել է 75 աշակերտ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց վարժարանի ուսումնական գծով պետի տեղակալ Վանիկ Մինասյանը։

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտը՝ կրակային պատրաստության նորմատիվները հանձնելիս

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտը՝ կրակային պատրաստության նորմատիվները հանձնելիս

Նրա խոսքով վարժարանն այս տարի ունեցել է 115 դիմորդ։

Անցած տարի առաջին անգամ վարժարան ընդունվելու համար մրցույթ էր եղել, մեկ տեղի համար երեք դիմորդ։ Արդյունքում ընդունվել էր 210 աշակերտ։

Հիշեցնենք, որ ապրիլին հայտնել էին, որ վարժարանի 10-րդ դասարան ընդունվելու համար դիմել է 600 դպրոցական: Մինասյանի խոսքով՝ այս թիվը պակասել է, որովհետև շատերի առողջականը չի համապատասխանել։

«Դուք հաշվի չեք առնում,  որ այս տարի ՀՀ–ում շրջանավարտների թիվը 40 տոկոսով պակասել էր։ Այդ թվից [600 հոգուց. խմբ] առողջական խնդիրներով մարդիկ կային, որոնք մեր ռազմաբժշկաբժշկական վարչությունով չանցան, մեզ մոտ քննություններով են ընդունվում․ հայոց լեզու, մաթեմատիկա և ռազմահոգեբանական թեստավորում»,–բացատրեց Վանիկ Մինասյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *