Օգոստոսի 29-ին ադրբեջանական Azeuronews լրատվակայքը հայտնում է, որ անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի Գորանբոյի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Ալիզադե Աղասելիմ Աղալար օղլուն (Əlizadə Ağasəlim Ağalar oğlu)։
Լրատվակայքը նշում է, որ ըստ իր աղբյուրների է 2000թ․ ծնված, Լենքորանի Շիրինսու գյուղի բնակիչ Ալիզադեն 2 օրով արձակուրդ է գնացել տուն։ Այսօր առավոտյան ժամերին խմել է «Hell» անունով էներգետիկ ըմպելիք, հետո տանը վատացել է և ընկել գետնին։ Նրան չեն հասցրել տանել հիվանդանոց։
Զինծառայողի մահվան ճշտգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ։ Այժմ նրա մարմինը ուղարկվել է դատական փորձաքննության։
Նշենք, որ դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ դեռևս չկան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից նույնպես պաշտոնական հաղորդագրություն չի եղել։
Այս զինծառայողին դեռևս չենք ներառում այս տարվա կորուստների ցուցակում, քանի որ դեռևս մանրամասներ հայտնի չեն, իսկ աղբյուրին էլ մոտենում ենք վերապահորեն։