خلية الخبراء التكتيكية Tactical cell ֆեյսբուքյան էջը ռուսական ԲՄՊ-3 զրահափոխադրիչների լուսանկարներ է հրապարակել, որոնք ենթադրաբար արվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և պատկանում են Իրաքի զինված ուժերին։
Ռուսաստանյան Интерфакс գործակալությունը իր հերթին այսօր, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է այս զրահափոխադրիչների մատակարարման մեկնարկի մասին։
Ռուսաստանից 500 միավոր ԲՄՊ-3 զրահափոխադրիչներ գնելու մտադրության մասին հայտնի է դարձել 2015-ին։
Նշենք, որ այս տարվա փետրվարին Իրաքի զինուժը ստացել էր Ռուսաստանից պատվիրված Տ-90Ս տանկերի առաջին խմբաքանակը, այն ժամանակ ալժիրական լրատվակայքերից մեկը հայտնել էր, որ Տ-90 տանկերի հետ մեկտեղ մատակարարվել է առաջին 10 միավոր ՀՄՄ–ն։ Այս տեղեկությունը, սակայն, այդպես էլ չէր հաստատվել։
Assembling BMP-3 for the #Iraqi army pic.twitter.com/MVrjtLvUoB
— TME-Defence (@TMEDefence) July 26, 2018