Ռուսաստանից անհատույց ստացած 1-ին ՄիԳ–երը համալրեցին Սերբիայի բանակը

Սերբիայի զինված ուժերի սպառազինության շարքերն է համալրել Ռուսաստանից անվարձահատույց ստացած 6 միավոր ՄիԳ-29 կործանիչից 2 միավորը։ Այս մասին հայտնում է Սերբիայի պաշտպանության նախարարության կայքը։ Կործանիչները տրամադրվել են ռազմատեխնիկական օգնության շրջանակներում:

Սերբիայի՝ Ռուսաստանից անհատույց ստացած ՄիԳ–29 կործանիչները

Սերբիայի՝ Ռուսաստանից անհատույց ստացած ՄիԳ–29 կործանիչները

«Ես գնացել եմ տեսնելու նաև այն լրացուցիչ վեց միավոր ՄիԳ”29 կործանիչները, որոնց վրա ռուսաստանցի և սերբիացի մասնագետները միասին աշխատում են։ Այսպիսով՝ առաջին անգամ նոյեմբերի զորահանդեսին կթռչեն 8 ՄիԳ–29 ինքնաթիռներ։

Մենք դրանք կպահենք անգարներում, սակայն երկու ամսից դուք  կստեսնեք 8 սերբիացի օդաչուների՝ սերբիական ՄիԳ–29-երով թռչելիս»,– նշել է Սերբիայի նախագահ Վուչիչը կործանիչների՝ ԶՈւ ընդունման հանդիսավոր արարողության ժամանակ։

Հիշեցնենք, որ Սերբիայում այս կործանիչները վերանորոգում և արդիականացնում էին ռուսաստանցի մասնագետները: Դրանք արդիականացնելու համար Սերբիան ծախսել էր 190-240 մլն դոլար։ Վերանորոգումը նախատեսում էր կործանիչների ծառայությունը «30 տարով երկարաձգելու նպատակով» ստեղծել տեխնիկական և ադմինիստրատիվ նախադրյալներ:

Սերբ օդաչուներին պատրաստելու համար Ռուսաստանը ծախսում է 2 մլն եվրո։

2016-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց 6 միավոր ՄիԳ -29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք է տրամադրլու:

Բացի Ռուսաստանից, 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ էլ Սերբիային նվիրում է Բելառուսը, նաև 2 միավոր «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *