5-րդ սերնդի չհաջողած ռուս–հնդկական կործանիչը․ 10 մլրդ դոլարի նախագիծը սառեցված է

Ռուսաստանի և Հնդկաստանի՝ 5-րդ սերնդի FGFA կործանիչներ (Սու-57) արտադրելու համատեղ ծրագիրը սառեցվել է։  Սակայն հնարավոր է երկխոսությունները մի օր վերսկսվեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է  Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Նշենք, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամատարությունը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել ռուսական կողմին և անգամ պահանջել է դադարեցնել 10 միլիարդ գնահատվող համատեղ նախագիծը։

Ռուս-հնդկական Սու-57 կործանիչի նախատիպ

Ռուս-հնդկական Սու-57 կործանիչի նախատիպ

Հնդկաստանցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ դժգոհությունների պատճառներից է, որ Ռուսաստանի հետ համատեղ արտադրվելիք կործանիչներրը իրենց բնութագրերով չեն համապատասխանում ամերիկյան F-35-ին։ Ինքնաթիռը արմատական կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, բայց ռուսաստանյան ներկայիս նախատիպը դա թույլ չի տալիս:

Բացի այդ, ըստ հնդկական կողմի՝ կործանիչները չունեն բավարար աստիճանի «անտեսանելիություն», իսկ շարժիչները «ոչ մոդուլային» կառուցվածք ունեն, ինչը բարդացնում և թանկացնում է տեխնիկական սպասարկումը: Քանի որ Ռուսաստանի առաջարկած ոչ մոդուլային շարժիչների տեխսպասարկումը կարող է անել միայն արտադրողը, իսկ մոդուլային շարժիչները կարող է սպասարկել հենց օգտագործողը:

Հնդկական կողմից կործանիչի մշակման և արտադրման գործընթացին ներգրավված է Hindustan Aeronautics Ltd (HAL) ընկերությունը, իսկ ռուսական կողմից Սուխովի անվան ավիացիոն ընկերությունը։ Ծրագիրը իրականացվում էր Հնդկաստանի ներկայիս իշխանության “Make in India” («Ստեղծի՛ր Հնդկաստանում» նախաձեռնության շրջանակներում են։

 

 

Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *