Ոստիկանության զորքերը օգոստոսի 23-ին կմեկնեն Տավուշի դիրքեր

Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ժամանակ հայտնի է դարձել, որ ոստիկանության զորքերը պաշտպանելու են Տավուշի մարզի մարտական դիրքերը և առաջին հերթափոխը մեկնելու է օգոստոսի 23-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Ոստիկանության զորքերի՝ սահման մեկնելու մասին հայտնի էր դարձել այս տարվա հուլիսի սկզբին:

Դեռևս 2017-ի մարտին 3-րդ ԲԿ հրամանատարը հայտնել էր, որ 2017-ին բանակային զորամիավորման հրամանատարությունը մտադիր է «դիրքերից իջեցնել» ժամկետային զինծառայողներին:

Այդ պահին, գնդապետի խոսքով, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի 70 տոկոսն արդեն իսկ պայմանագրային էր:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *