ՌԱՊԿ–ը նախատեսում է 3 տարում ՀՀ ԶՈւ ներքին գնումները հասցնել 50 տոկոսի․ ShantNews.am

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեն իր առաջ խնդիր է դրել մոտակա 3 տարում ունենալ մի իրավիճակ, որ հայկական բանակի սպառազինության 50 տոկոսն արտադրված լինի Հայաստանում։ Այս մասին հայտնել է ՌԱՊԿ պետ Ավետիք Քերոբյանն ShantNews.am լրատվակայքի հետ հարցազրույցի ընթացքում։ Նրա խոսքով գնումները արդեն մոտենում են 50 տոկոսին։

«․․․Մենք նշաձողը դրել ենք 50 տոկոս՝ մոտակա երեք տարվա ընթացքում՝ իհարկե հանելով այնտեղից այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք հեռահար և ճշգրիտ հրթիռներն են և ավիացիոն տեխնիկան, որովհետև եթե մենք նաև դա հաշվի առնենք, դեռ երկար ժամանակ առնվազն գնային առումով չենք մոտենա այդ 50 տոկոս նշաձողին»,- մասնավորապես նշել է Քերոբյանը։

Նշենք, որ հայտարարվել էր, որ 2016 թվականին Հայաստանում 23 տոկոսով աճել են ռազմական տեխնիկայի ներքին գնումները, իսկ 2017 թվականին ևս 20 տոսկոսի աճ է կանխատեսվում:

2018-ի մարտին ՌԱՊԿ նախագահ Դավիթ Փախչանյանը հայտնել էր, հայկական բանակի ընդհանուր գնումների մեկ քառորդը կազմելու են ներքին գնումները (տեղական ռազմարդյունաբերական ընկերություններից ՀՀ ԶՈւ կարիքների համար արտադրանքի գնումը)։ Ընդհանուր գնումների մեջ ներառված էին նաև Ռուսաստանի հետ կնքված սպառազինության ձեռքբերման վարկի շրջանակներում ստացվող սպառազինությունը։

Իսկ Հայաստանում հատուկ նշանակության հետազոտությունների և մշակումներին (1,2) 2018-ի բյուջեով որոշվեց մոտ 50 տոկոսով ավելի շատ հատկացնել, քան 2017-ին: 2018 թվականի բյուջեի օրենքով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են 247 մլրդ դրամ, որը 2017-ի բյուջեն գերազանցում է 18,15 տոկոսով (38 մլրդ դրամով):

2017-ի հուլիսին ՀՀ ֆիննախարարը հայտներ էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *