Պենտագոնի մամուլի խոսնակ Ջորջ Լիթլը հայտարարել է, որ F-16 կործանիչները և Փեթրիոթ (Patriot) զենիթահրթիռային համակարգերը Հորդանանի խնդրանքով կմնան այդ երկրում` այնտեղ անցկացվող զորավարժությունից հետո։
Լիթլը նշել է, որ ամերիկյան զինվորականներն ամբողջությամբ կլքեն Հորդանանը հաջորդ շաբաթ՝ զորավարժության ավարտից հետո։
«ԱՄՆ-ը երկարաժամկետ գործընկերություն ունի Հորդանանի հետ և պարտավորված է պաշտպանել նրան»,-ավելացրել է մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Հորդանանում մեկնարկել էր ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող զորավարժություն, որի շրջանակներում Հորդանան էին բերվել F-16 կործանիչներ և «Փեթրիոթ» ՀՕՊ համակարգեր։
Թեև պաշտոնական Վաշինգթոնը հերքում էր, որ զորավարժությունն ու Հորդանան բերված ռազմատեխնիկան ուղիղ կապ ունի Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետ, սակայն փորձագետների մի մասը գտնում է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի դրանք անհրաժեշտության դեպքում կիրառելու Սիրիայի դեմ։