Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի մոբիլիզացիոն պատրաստության և մոբիլիզացիայի մասին» օրենքում փոփոխության մասին։
Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Ըստ աղբյուրի՝ փոխվել է օրենքի 17.4 կետը, որտեղ ասվում էր, որ «մոբիլիզացիայի ժամանակ քաղաքացիները զորակոչվում են համապատասխան գործադիր մարմնի կողմից»։ Այժմ նշվում է, որ «համապատասխան գործադիր մարմնի» փոխարեն քաղաքացիներին զինծառայության կանչելու է Ադրբեջանիպետական անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզական ծառայությունը և Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք հրամանագրեր էր ստորագրել, որոնք ենթադրում էին մի քանի օրենքների համապատասխանեցում 2017թ․ ապրիլի 5-ից ուժի մեջ մտած «Ռազմական դրության մասին» օրենքին։
Փոփոխություններ էին կատարվել պաշտպանության, ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների գործունեության, հավաքների կազմակերպման ազատության, երթևեկության, արհեստակցական միությունների, միգրացիայի, զենք կրելու, աշխատանքի մասին օրենքներում, ինչպես նաև քրեական օրենսգրքում, նախագահի ու խորհրդարանի իրավասություններում։