Օգոստոսի 8-ին` ժամը 13:40-ի սահմաններում Արցախի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքերից մեկում ուժգին պայթյուն է եղել, որին հետևել է «մարդկային վայնասուն», իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։
Ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չի հայտնել։
ՊԲ–ն նշում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը: