Սիրիայի բանակը հասել է մինչ Իսրայելի և Հորդանանի հետ սահմանները. սիրիացի պաշտոնյա

Ըստ Սոչիի բանակցություններում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարիի՝ Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի հարավ-արևմտյան Դարաա քաղաքում և հարակից շրջաններում:Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ» լրատվական գործակալությանը:

Պաշտոնյան նաև նշել է, որ կառավարական ուժերը ահաբեկիչներին դուրս են մղել և հասել են Գոլանի շրջան՝ մինչև նախկինում [Իսրայելի հետ] եղած սահմաններ:

Սիրիայի հարավարևմտյան այդ շրջանը ռազմավարական նշանակություն ունի և կապող օղակ է Իսրայելի և Հորդանանի սահմանների հատման խաչմերուկում: Այդ շրջանում վերահսկողություն հաստատելով կառավարական ուժերը փաստացի դուրս են գալիս Իսրայելի հետ վիճելի Գոլանի բարձունքների հետ սահման, որը վերահսկում է Իսրայելը:

Ըստ Բաշար ալ-Ջաֆարիի՝ իրենց առաջխաղացումը ստիպել է ահաբեկիչներին փախնել դեպի Իսրայելի տարածք, որտեղից, սակայն, նրանց ուղարկել են Հորդանան, իսկ Հորդանանից էլ այլ երկրներ:

Նշենք, որ Դարաայի ուղղությամբ մարտերին ներգրավված էր սիրիական բանակի բրիգադային գեներալ Սուհելի ղեկավարությամբ գործող, առավել հայտնի որպես Tiger Forces, ստորաբաժանումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *