ՀՀ–ն դիմել է Կասպրշիկի գրասենյակ՝ Նախիջևանի ուղղությամբ դիտարկում կազմակերպելու համար․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակ` հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի դիտարկում անցկացնելու առաջարկությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, փոխանցում է Aysor.am լրատվակայքը։

«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո, հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին՝ նման դիտարկում անցկացնելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը»,–նշել է Տիգրան Բալայանը։

Վերջին ամիսներին Նախիջևանի ուղղությամբ տիրող զարգացումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անում Արցախում, Տավուշում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *