ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանում, Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է դատարանով

Եթե Միացյալ Նահանգները հրաժարվի Թուրքիային մատակարարել Ֆ-35 կործանիչներ, ապա Թուրքիան կդիմի միջազգային դատարան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` անդրադառնալով Թրամփի կողմից Թուրքիայի հասցեին հնչեցված սպառնալիքներին։ Այս մասին հայտնում է «Հյուրիեթ» պարբերականը։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հուլիսի 26֊ին ընդունել է Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ սահմանող օրենքի նախագիծը։ Սահմանափակումները նախատեսվում են ֆինանսական միջազգային  կազմակերպություններից վարկ ստանալու շրջանակներում։ Որպես պատճառ ներկայացվում են ԱՄՆ քաղաքացիների անօրինական ձերբակալությունները ևհետապնդումները։

Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը թվիթերում սպառնացել էր Թուրքիային մեծածավալ պատժամիջոցներոցով, եթե Թուրքիան ազատ չարձակի ավետարանչական եկեղեցու ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի

Բրանսոնը Թուրքիայում տնային կալանքի տակ է, նրան սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։ Նա մեղադրվում է Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի և այդ փորձի առաջնորդ համարվող Գյուլենի հետ կապ ունենալու համար։ ԱՄՆ-ն համոզված է, որ նա անմեղ է։

«Պատժամիջոցներ կիրառելով չեք ստիպի մեզ հետ կանգնել։ Էնդրյու Բրանսոնին բաց չենք թողնելու…Անընդհատ ասում են Ս֊400, Ս֊400, Ս֊400։ Եվ ի՞նչ եղավ, մենք հրաժարվեցի՞նք մեր որոշումից։ Ո՛չ… Մեզ “Ս֊400 մի առեք” ասողները Հունաստանին ասացի՞ն Ս-300-ները հետ տվեք։ Չասացին։ Հունաստանը Ս֊300 համակարգը գնեց…Եթե Ֆ֊35֊երը չմատակարարեն, կդիմենք միջազգային դատարան։ Ամեն ինչին էլ այլընտրանք կա։ Մենք էլ շատ ծրագրեր ունենք։ Չգիտեմ այս մասին ԱՄՆ֊ն կամ եվրոպական երկրները տեղյա՞կ են, թե ոչ»,– ասել է Էրդողանը։

Առաջին F-35-երը Թուրքիան ստացել էր այս տարվա հունիսին, սակայն կործանիչները շարունակելու էին երկու տարի մնալ ԱՄՆ-ում՝ թուրք օդաչուներին մարզելու համար։ Մատակարարումը Թուրքիային նախատեսվում էր 2019թ., սակայն հուլիսի 23֊ին՝ մայիսի 25-ի  օրինագծի ժամկետի լրանալու օրը, ԱՄՆ վերին և ստորին պալատների պաշտպանության կոմիտեները համատեղ ընդունել էին օրենքի նախագիծ, որով ԱՄՆ֊ն արգելում էր ֆ֊35֊երի մատակարարումը այնքան ժամանակ, մինչև Պենտագոնը Թուրքիային չներկայացներ “ֆ֊35֊երի ծրագրին Թուրքիայի մասնակցության մասին” զելույց֊գնահատականը՝ օրենքի ընդունումից մինչև 90֊օրյա ժամկետում։

Նշենք, որ ամերիկյան կողմը այս գործողություներին դիմում է Թուրքիայի Ռուսաստանից ս֊400 գնելու համար։ ԱՄՆ ֊ն մի քանի անգամ զգուշացրել է Թուրքիային այս համակարգերի գնման դեպքում հնարավոր խնդիրների մասին, իսկ ՆԱՏՕ-ից էլ մշտապես հայտարարում են, որ Ս-400-ները չեն կարող ներգրավվել ՆԱՏՕ ընդհանուր ՀՕՊ համակարգի մեջ: Թուրքական կողմն էլ պարբերաբար հայտարարում է, որ չեն հրաժարվելու Ս-400-ներից, դրանք պատրաստվում են կիրառել ՆԱՏՕ-ի համակարգից դուրս:

Իսկ Մոսկվան և Անկարան Ս-400–ների մատակարարման պայմանագիրը ստորագրել են  2017 թ. վերջին: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն ՀՕՊ համակարգի վաճառք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *