«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ կործանիչները կալանել են պայմանական հակառակորդի ինքնաթիռները

«Ալագյազ» զորավարժարանում «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ՌԴ ՌՕՈւ ՄԻԳ–29 կործանիչների օդաչուները մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ վարժանքների ընթացքում կալանել են պետական սահմանը խախտած պայմանական հակառակորդի ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ահազանգ ստանալուց հետո  օդաչուները պիլոտաժի բարդ հնարքներով կալանել են պետական սահմանը խախտած պայմանական հակառակորդի հետախույզ ինքնաթիռներին նմանակող թիրախները։ Թռիչքի ընթացքում փնտրել են նշանակակետերը և հրթիռներ արձակել դրանց վրա։

Օդաչուները համատեղ զորավարժանքներ են անցկացրել նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին «Էրեբունի» ավիաբազայի ռուսական ավիապարկը համալրել է 2 միավոր արդիականացված ՄիԳ-29 կործանիչ։

Հեղինակ՝ Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *