Իրաքը կգնի 50 միավոր “Шершень” հակատանկային կառավարվող հրթիռային համալիր, որոնց արձակման կայանները արտադրում է Բելառուսը, իսկ հրթիռները Ուկրաինան։
Այս մասին հայտնում են լրատվամիջոցները (1,2), սակայն տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
«Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը գրում է, որ համալիրի արդիականացումից կախված կիրառվում են տարբեր կառավարվող հրթիռներ՝ РК-2, РК-2В կամ РК-2С, որոնք կարող են խոցել թիրախը 5-ից 7,5 կմ հեռավորության վրա։ Ըստ ԶԼՄ–ների՝ Իրաքը պատվիրել է PK-2 տարբերակը։
Հեղինակ՝ Նանե Պետրոսյան