Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար են վճարելու 2015- 2016 թթ․ տուժածներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցները բավարար են լուծել այդ խնդիրը ոչ միայն 2016, այլև 2015 թվականի համար։

Այս մասին հայտնում է ՊՆ կայքը։

Հիմնադրամը սկսել է գործել 2017-ի հունվարից և տարածվում էր 2017-ին եղած դեպքերի վրա: Սակայն նախարարը հայտնել էր, որ հնարավարության դեպքում հատուցում կստանան նաև 2016-ի դեկտեմբերի 29-ին զոհված զինծառայողները, ապա նաև ավելի վաղ տուժած զինծառայողները: 2016 թվականի դեկտեմբերի 29-ին զոհված զինծառայողները մարտին ստացել են միանվագ գումարը։

Այսօր՝ հուլիսի 27-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հիմնադրամի ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ներկայացված առաջարկները քննարկել հիմնադրամի առաջիկա հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում։ Նշնում է, որ վարչապետը հանձնարարել էր ուսումնասիրել 2016 թվականին ծագած դեպքերով փոխհատուցելու հարցը։

Հուլիսի 23-ի դրությամբ ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից գումար են ստացել 41 զոհված զինծառայողի ընտանիք և 15վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *