Հուլիսի 27-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Հուլիսի 27-ին մահացել է Ադբեջանի ԶՈՒ Ղազախի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1999թ․ ծնված Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լարտվակայքը։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածը Բեյլագանի շրջանի RTS ավանի (Rayon Təhsil Şöbəsi- շրջանի կրթության բաժնի) բնակիչ էր։

2018թ․ հուլիսի 27-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը ( Arif Mikayıl oğlu Məmmədov)

2018թ․ հուլիսի 27-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը ( Arif Mikayıl oğlu Məmmədov)

Զինծառայողի հարազատները նշել են, որ նա մահացել է հայկական կողմի գնդակից, սակայն կայքին մեկ այլ աղբյուր ասել է, որ իրականում տղային սպանել է իր ծառայակիցը, պատճառն էլ եղել է գաղտնաբառը չիմանալը։ Զինծառայողի մահվան հստակ պատճառը առայժմ մնում է անհայտ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին դեռևս ոչինչ չի հայտնել։

Հիշեցնենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 21 զինծառայողի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *