Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել

2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս մասին հայտնում է ՀՔԾ կայքը։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նշենք, որ 2008-ին Յուրի Խաչատուրովը զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը: Այն ժամանակ պաշտպանության նախարարը Միքայել Հարությունյանն էր, ում նույնպես նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել։ Այս պահին դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։

One response to “Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել

  1. Մհեր Հարությունյան

    Մեր երկիրը քանդեցին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *