ՊՆ-ում զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներին նվիրված խորհրդակցություն է եղել

ՊՆ-ում հունիսի 14-ին  զինվորական կարգապահությունն ու օրինականությունն ամրապնդելուն նվիրված խորհրդակցություն է եղել։

ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների, զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներին և հետագա անելիքներին նվիրված խորհրդակցությանը մասնակցել են ՊՆ Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇՊ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչության պետեր, ոլորտի պատասխանատուներ:

Ohanyan

Ելույթով հանդես է եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը, ով անդրադարձել է անդրադառնալով կատարված աշխատանքներին և ներկայացնելով հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները:
Ամփոփիչ ելույթում Օհանյանը կարևորել է իրավապահ մարմինների դերը զինված ուժերում կարգապահության ամրապնդման և արատավոր երևույթների կանխարգելման գործում` հատկապես ընդգծելով զինված ուժերում իրավապահ մարմինների ներգրավման դերի, իրավախախտումների բացահայտման, հասարակական ակտիվների ձևավորման, կոնֆլիկտային զինծառայողների, կրտսեր հրամանատարական կազմի շրջանում անցկացված աշխատանքների, կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին ու դրույթներին զինծառայողների ծանոթացման կարևորությունը:
Մախարարը նաև համապատասխան հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքների պատշաճ կազմակերպման և զինվորական իրավապահ մարմինների հետագա անելիքների վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *