Ադրբեջանում «լրտեսների գործով» զինվորականներից մեկի կինը՝ ամուսնու սպանության մասին

Հուլիսի 25-ին Ադրբեջանի Թարթառի շրջանի զորամասերից մեկում 2017թ․ ձերբակալված մի խումբ զինվորականների գործով պարզվել է ևս մեկի ճակատագիրը։ Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ, նույն շրջանի զորամասերից մեկի վարորդ, պայմանագրային զինծառայող Սեխավեթ Բիննեթովի կինը պատմել է ամուսնու սպանության մասին և նշել, որ վերջինիս ևս մահանալուց հետո անմեղ են ճանաչել։ 

Նշենք, որ Սեխավեթ Բիննեթովի մասին հայտնել էինք դեռևս 2017թ․ մայիսին։

Զինվորականի կնոջ՝ Խավար Հագվերդիևայի հարցազրույցը տարածել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը։

Հագվերդիևան նշում է, որ 2017թ․ մայիսի 8-ին իր ամուսինը աշխատանքի է գնացել և չի վերադարձել։ Հետո իրեն զանգել են զորամասից, ասել, որ «դիմակավոր մարդիկ եկել ձերբակալել էին»։ Թե ովքեր են եղել ձերբակալողները՝ չեն հայտնել։

Արդեն մայիսի 16-ին բերել են ամուսնու դիակը, թույլ չեն տվել դիակը բացել և ասել են․ «Հայրենիքի դավաճան է, ծախվել է»։

2017թ․ մայիսին Ադրբեջանի Թարթառի շրջանում ձերբակալված պայմանագրային զինծառայող Սեխավեթ Բիննեթովը

2017թ․ մայիսին Ադրբեջանի Թարթառի շրջանում ձերբակալված և սպանված պայմանագրային զինծառայող Սեխավեթ Բիննեթովը (Səxavət Binnətov)

Այնուհետև զինվորականի կինը պատմում է, որ մի քանի ամիս առաջ իրեն պատկան մարմինները հայտնել են, որ իր ամուսինը անմեղ է եղել և իր սպանությունն էլ սխալմունք էր․ «Ասում են 1000-ավոր մարդիկ այս գործով եկել, վկայություն են տվել, և դրանցից ոչ մեկում ամուսնուս անունը չկա…»

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառույցները հաղորդագրություն էին տարածել, որ Թարթառի շրջանում ձերբակալվել են մի խումբ զինվորական և քաղաքացիական անձինք՝ «Հայաստանի հետախուզության հետ համագործակցության» մեղադրանքով։ Բաց աղբյուրների ուսումնասիրությունից Ռազմինֆոյին հայտնի դարձավ այդ գործով ընդհանուր 10 անձանց մասին, որոնցից 9-ը (1-ի անունը անհայտ է) սպանվել էին, ևս մեկի ճակատագիրը անհայտ է (12

Իսկ հուլիսի 18-ին ԵԽ «Խոշտանգումների կամ պատիժը կրելու ընթացքում արժանապատվության ոտնահարման ու անմարդկային վերաբերմունքի կանխարգելման» հանձնաժողովը հրապարակել էր Ադրբեջանի բանտերում անցկացրած ուսումնասիրությունների իր զեկույցը, որտեղ նշվում էր, թե ինչ դաժան տանջանքների են ենթարկել ձերբակալված զինվորականներին։

Զեկույցում նշվում էր նաև, որ Թարթառի զորամասերում պահվելուց հետո ձերբակալվածներին տեղափոխել են Մինգեչաուրի շրջանի չօգտագործվող զորամասեր, որտեղ պահվել են ևս 2 օր և նորից ենթարկվել տանջանքների ռազմական ոստիկանության կողմից։

Այժմ ադրբեջանական բանտերում կան այս գործով ձերբակալված մի շարք անձինք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *