Հաջորդ զորակոչից «Ես եմ» ծրագրով կզորակոչվեն նաև Արցախից․ ՊԲ հրամանատար

Հաջորդ զորակոչից [2018 թ․ ձմեռային զորակոչ] «Ես եմ» ծրագրով կզորակոչվեն նաև Արցախից։ Օրինագիծը արդեն ներկայացվել է Արցախի կառավարությանը և Ազգային ժողովին։ Երբ Ազգային ժողովը վերադառնա արձակուրդից օրինագիծը առաջիններից մեկը կքննարկվի։ Այս մասին լրագրողներին ասաց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ նշելով, որ անհրաժեշտություն դեպքում փոփոխություններ կարվեն։

Նրա խոսքով՝ նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ ծրագրով ծառայել ցանկացողներ կան։

Նշենք, որ 2017 թվականի ձմեռային զորակոչին «Ես եմ» ծրագիրն ընտրել էր մոտ 150 երիտասարդ, այս զորակոչին ծրագրով համալրումը դեռ շարունակվում է։ Նախնական դիմել է ավելի քան 80 մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *