Իրանում սերիական արտադության են դրել նոր օդ-օդ հրթիռ

Հուլիսի 23-ին Իրանում սերիական արտադրության են դրել միջին հեռահարության օդ-օդ տիպի Fakour-90 կառավարվող հրթիռը: Արտադրության մեկնարկի միջոցառմանը ներկա է եղել Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին:Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ կայքը:

Իրանական Fakour-90 օդ-օդ հրթիռը

Իրանական Fakour-90 օդ-օդ հրթիռը

Այս հրթիռը Իրանում ցուցադրել էին 2017 թվականի ապրիլի 15-ին՝ տեղական ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցադրության ժամանակ:

Ըստ Յուրի Լյամինի՝ ով զբաղվում է Իրանի բանակի և ռազմարդյունաբերական արտադրանքի ուսումնասիրությամբ, Fakour-90 հրթիռը F-14 կործանիչի համար նախատեսված ամերիկյան AIM-54 Phoenix հրթիռի իրանական կրկնօրինակն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *