Թուրքիայի ռազմաօդային ուժերը նախատեսում է համալրվել տեղական Hürjet կործանիչներով

Հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ 2018թ հուլիսի 2-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) ու ՌՕՈՒ հրամանատարության և թուրքական ավիաշինական TAI ընկերության միջև կնքվել է HÜRJET («Հյուրջեթ») տեսակի ինքնաթիռների արտադրման պայմանագիր։  

Այս մասին հայտնել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։

Նախագծի շրջանակներում ծրագրվում է ստեղծել HÜRJET կործանիչի 2 կոնֆիգուրացիա՝ ամբողջովին ուսումնավարժական և  ուսումնամարտական, որի վրա կտեղադրվի կրակի ղեկավարման համակարգ։

Ըստ աղբյուրի՝ կործանիչի առաջին թռիչքը նախատեսվում է 2022թ, իսկ առաքումը՝ 2025թ–ին։ Նշվում է, որ կործանիչի դիզայնի հիմնական աշխատանքները ընկերությունը ավարտել էր 2018թ ապրիլին։

Նշենք, որ Hürjet–ը  նույն ավիաշինական ընկերության արտադրանք «Հյուրքուշ» (Hürkuş) ուսումնամարտական ինքնաթիռի կործանիչ տարբերակն է:  Կործանիչի արտադրության աշխատանքները սկսվել էին դեռևս 2017թ օգոստոսից, իսկ ինքնաթիռի նախագծված տեսքը ընկերությունը ներկայացրել էր արդեն 2017թ․ սեպտեմբերին։

2017թ օգոստոսին ընկերության տնօրենը հայտարարել էր, որ ինքնաթիռների մատակարարումը Թուրքիայի ռազմաօդային ուժերին սպասվում է 2018թ հունիսին՝ առայժմ 15 միավոր, սակայն այն ժամանակ ընկերությունը գերատեսչական մարմիններից դեռևս պատվեր չէր ստացել։

Հավելենք, որ Hürjet ինքնաթիռը TAI ընկերությունը առաջին անգամ ցուցադրելու էր հուլիսի 16-22-ը Մեծ Բրիտանիայում անցկացվող «Ֆարնբորո» միջազգային ավիացիոն ցուցահանդեսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *