Արցախում 2Կ12 «Կուբ» զենիթահրթիռային համակարգի առկայության մասին ոչ պաշտոնական տեղեկություններ պտտվում էին արդեն բավական երկար ժամանակ, սակայն այդ տեղեկությունները հաստատվեցին միայն այսօր։
ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հունիսի 16-ի հաղորդման ժամանակ Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ զորամասերից մեկի մասին ռեպորտաժում հանրությանն առաջին անգամ ցուցադրվեց նաև հայկական բանակի 2Կ12 «Կուբ» զենիթահրթիռային համակարգը։
Տեսանյութում ցուցադրվում է նաև 2Կ11 «Կռուգ» զենիթահրթիռային համակարգը։
Նշենք, որ «Կուբը» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգ է, որն ի վիճակի է մինչև 22-25կմ հեռավորության և 7 կմ բարձրության վրա մեծ արդյունավետությամբ խոցել մինչև 2100կմ/ժ արագություն ունեցող օդային թիրախները։