Միայն 2018 թվականի առաջին ամիսներին Աֆղանստանում ՄԱԿ–ի առաքելությունն արձանագրել է քաղաքացիականների շրջանում զինված հակամարտության հետևանքով 1692 մահվան և 3432 վիրավորման դեպք։ Այս թիվը 3 տոկոսով նվազել է նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ։ Տուժածներից մոտ 1400-ը երեխաներ են։
Այս մասին իմանում ենք Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության (UNAMA) զեկույցից։
2017-ի առաջին վեց ամիսներին արձանագրվել էր քաղաքացիական անձանց 1662 մահվան և 3581 վիրավորման դեպք:

2009 հունվարից 2018 հունիս ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում քաղաքացիականների շրջանում զոհվածների և վիրավորվածների թվերը՝ ըստ ՄԱԿ զեկույցի
Քաղաքացիների շրջանում մեծ թվով զոհերի պատճառ են դառնում շարունակվող քաղաքացիական պատերազմը, մահապարտ ահաբեկիչների հարձակումները, պայթուցիկ սարքերը և այլն:
Զեկույցի համաձայն երեխաների շրջանում գրանցվել է 1355 պատահար, որի հետևանքով մահացել է 363 երեխա, վիրավորվել՝ 992–ը։ Այս թիվը 15 տոկոսով նվազել է 2017թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը 2017-ի առաջին վեց ամիսներին երեխաների շրջանում հաշվարկել է 1577 պատահար, որի հետևանքով մահացել էր 436 երեխա, վիրավորվել՝ 1141:
Նշենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղի անվտանգային կառույցներին օժանդակում և մարզում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք իրականացնում են «Վճռական աջակցություն» միջազգային առաքելությունը:
«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 125-130 խաղաղապահ զինծառայողներով:
Հեղինակ՝ Նանե Պետրոսյան